Եվրախորհրդարանը սպառնում է Բելառուսին զրկել 2014թ հոկեյի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից

Եվրախորհրդարանը սպառնում է Բելառուսին զրկել 2014թ հոկեյի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը որոշում է կայացրել վերջնական քվեարկություն անցկացնել Բելառուսում իրավիճակի մասին առաջիկա քննարկման ընթացքում, որը մարտի 28-29 տեղի կունենա Բրյուսելում:

Նախորդ նիստի ընթացքում պատգամավորները ճշգրտել են փաստաթղթի տեքստը` մի շարք ճշտումներ մտցնելով: Համաձայն որոշման նախագծի, Եվրախորհրդարանը սպառնում է Մինսկին խստացնել տնտեսական պատժամիջոցները և բոյկոտել 2014թ հոկեյի աշխարհի առաջնությունը, եթե չիրականացվեն քաղբանտարկյալների հրատապ ազատ արձակման պահանջները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---