Windows Phone սմարթֆոններով հնարավոր է դարձել կարդալ և գրել հայատառ

Windows Phone սմարթֆոններով հնարավոր է դարձել կարդալ և գրել հայատառ

PanARMENIAN.Net - Այսօր «Մայքրոսոֆթ Հայաստան» ծրագրավորման գործիքների պատասխանատու Դավիթ Քոչարյանը ներկայացրեց ընկերության կողմից մշակված երկու ծրագիր Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար, որոնցով հնարավոր է հայատառ գրել և տեսնել հայերենը կայքեր այցելելիս։

Նախագծված երկու ծրագրերից մեկը՝ Armenian Browser-ն է։ Այն առանձին բրաուզեր է, որը հնարավոր է անվճար ներբեռնել Windows Phone Market ծրագրերի օնլայն խանութից և ցանկացած հայկական կայք այցելելիս՝ տեսնել և կարդալ հայատառ բովանդակությունը։

«Armenian Browser-ը հնարավորություն է տալիս անգամ հայատառ տեքստը պատճենել (copy) և տեղադրել օրինակ sms-ի մեջ»,- ցուցադրեց Դավիթ Քոչարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին։

Դե իսկ հայատառ գրելու համար Windows Phone Market-ում հասանելի է Armenian Keyboard ծրագիրը, որը իրենից ներկայացնում է վիրտուալ հայատառ ստեղնաշար։ Ծրագրով կարելի է հավաքել հայերենով ցանկացած նախադասություն կամ տեքստ, ապա copy կոճակով այն պատճենել և հենց ծրագրում առկա կոճակների միջոցով պատճենած տեքստը միանգամից տեղադրել (paste) կամ sms-ի դաշտում կամ բրաուզերում կամ Bing որոնողական համակարգում։

Դավիթ Քոչարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց նաև, որ այժմ Nokia խանութների հետ կա համաձայնություն, ըստ որի, յուրաքանչյուր Nokia Lumia սմարթֆոնի վաճառքից առաջ վաճառող մասնագետը կարող է առաջարկել Armenian Browser և Armenian Keyboard ծրագրերը ներբեռնել սմարթֆոնի մեջ։

Դավիթ Քոչարյանի խոսքով, Մայքրոսոֆթ ընկերության հետ բանակցություններ են գնում նաև հայատառ վիրտուալ ստեղնաշարի՝ սմարթֆոններում ներկառուցված լինելու համար, սակայն, թե երբ դա կիրագործվի, պարզ չէ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---