Ջերմուկում կայացել է «Ձնեմարդուկ» փառատոնը

Ջերմուկում կայացել է «Ձնեմարդուկ» փառատոնը

PanARMENIAN.Net - «Ջերմուկի զարգացման կենտրոնի» ակտիվ երիտասարդների և քաղաքապետարանի ջանքերով մարտի 11-ին Ջերմուկում կազմակերպվեց «Ձնեմարդուկ» փառատոնը: Հագեցած ծրագրով փառատոն-մրցույթն իր մեջ ներառում էր «Լավագույն ձնեմարդ» և «Լավագույն ձնեքանդակ» անվանակարգերը, զվարճալի խաղեր, դահուկավազք, ֆուտբոլ: Մինչև կեսօր արդեն հայտնվեցին բազմաթիվ հետաքրքիր քանդակներ: Արևայրուք ընդունող կիսամերկ ու կարմրաթուշ տատիկի ձնե քանդակը շահեց 2-րդ մրցանակը: Առաջին պատվավոր տեղը գրավեց ժպտերես հսկա փղիկը: Իսկ քանդակը կերտող թիմը ստացավ մեկօրյա հանգստի հնարավորություն Ջերմուկի լավագույն հյուրանոցներից մեկում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---