Մաշտոցի պուրակի ակտիվիստներ. Օրինախախտումը ժամանակավոր չի կարող լինել

Մաշտոցի պուրակի ակտիվիստներ. Օրինախախտումը ժամանակավոր չի կարող լինել

PanARMENIAN.Net - Անդրադառնալով 2012թ. մարտի 15-ի ՀՀ կառավարության որոշմանը և դրա վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից արված պարզաբանմանը՝ Մաշտոցի պուրակի ակտիվիստները վերստին հստակեցնում են, որ կրպակները կառուցվում են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով. «Այս պարագայում ավելորդ ենք համարում դրանց ժամանակավոր լինելու հանգամանքի քննարկումը. օրինախախտումը ժամանակավոր չի կարող լինել: Անընդունելի ենք համարում մշտական և ժամանակավոր եզրույթների նման շահարկումը»:

Ակտիվիստները պահանջում են անհապաղ ապամոնտաժել կառուցված շինությունները՝ Մաշտոցի պուրակը պահպանելով և բարեկարգելով որպես հանրային կանաչ գոտի:

«Ո՛չ, կառավարության որոշումը մեզ համար ընդունելի չէ, որովհետև դրանով Հայաստանի գործադիր իշխանությունը պաշտպանեց և փորձեց լեգիտիմացնել քաղաքապետարանի ապօրինի որոշումը: Կառավարությունը գերադասեց մի քանի անձանց մասնավոր շահը և ոտնահարեց հանրային շահը»,- նշված է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---