Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնում է ԼՂՀ

Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնում է ԼՂՀ

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, «Փյունիկ» բարեգործական հինադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՊԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը և ԵՊՃՇՀ -ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, աշխատանքային այցով կմեկնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նախատեսված են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ:

ԿԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԼՂՀ կրթական համագործակցության և ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված հարցեր: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա կրթության բնագավառի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղ՝ շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով:

Պատվիրակությունը, որպես նվիրատվություն, Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատություններին կտրամադրի համակարգիչներ, գրքեր, ուսումնական պարագաներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---