Գիդո Վեստերվելլե. Իրանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն, քանի դեռ Թեհրանը չի վերսկսել բանակցությունները16 մարտի 2012 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն ՀՀ ԱԳ նախարարի հետ Երևանում տված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Գերմանիան կշարունակի կողմ հանդես գալ պատժամիջոցներին, որոնք ընդունվում են Իրանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ երկրի միջուկային ծրագրի շուրջ խնդիրները չեն հարթվել: Նախարարը հայտարարել է, որ Գերմանիան դեմ է հանդես գալիս երկրի կողմից միջուկային էներգետիկան ռազմական նպատակներով օգտագործելուն և շարունակելու է պատժամիջոցների քաղաքականությունը ԵՄ մյուս անդամների հետ միասին, քանի դեռ ԻԻՀ չի հրաժարվել իր միջուկային ծրագրից: Վերջերս միջազգային միջնորդները կոչ էին արել Իրանին թույլ տալ, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները մտնեն Փարչինի համալիր: Թեհրանի իշխանությունները պետք է պատրաստ լինեն լուրջ երկխոսության` առանց որևէ նախապայմանների: Քեթրին Էշթոնը ևս մեկ անգամ «վեցնյակի» անունից առաջարկել է Իրանին վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Ավելի վաղ իրանական ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները «վեցնյակի» հետ: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ բանակցությունները կարող են վերսկսվել ապրիլին, և Թուրքիան պատրաստ է հյուրընկալել դրանք: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» |