«Բանակն իրականում» նախաձեռնությունը պահանջում է խորհրդարանական լսումներ կազմակերպել16 մարտի 2012 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Բանակն իրականում» նախաձեռնությունն այսօր դիմում է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին և այլոց: Դիմումում, մասնավորապես նշվում է, որ, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամների և փորձագետների գնահատմամբ, փետրվարի 23-ին ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծ հակասում է մարդու հիմնարար իրավունքներն ամրագրող ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին և հնարավորություն է ստեղծում օրենքով (ստատուտով) սահմանված կարգով զինված հեղաշրջում իրականացնելու համար: Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի շուրջ ծավալված հակասական գնահատականներն ու առաջիկա ընտությունների հետ կապված մտահոգությունները` «Բանակն իրականում» նախաձեռնությունը պահանջում է, մինչև փաստաթղթի երկրորդ ընթերցմանն անցնելը, կազմակերպել խորհրդարանական լսումներ` հասարակայնության ներկայացուցիչների ներգրավմամբ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |