Բուխարեստի համալսարանում վերսկսվել են հայերենի դասընթացները

Բուխարեստի համալսարանում վերսկսվել են  հայերենի դասընթացները

PanARMENIAN.Net - Բուխարեստի համալսարանում 2012թ. փետրվարից վերսկսվել են հայերենի դասընթացները: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ hայոց լեզվի դասավանդումը ներառնված է Բուխարեստի համալսարանի դասական բանասիրության, արդի հունարենի եւ հունգարագիտության, հրեական եւ ռոմանական ուսումնասիրությունների ֆակուլտետի շրջանակում:

Դասընթացը վարում է մանկավարժական գիտությունների դոկտոր, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի օտար լեզուների ինստիտուտի դասախոս Աիդա Մարկոսյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---