Բազմաթիվ մրցույթների դափնեկիր, դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը ելույթ է ունենալու Երևանում

Բազմաթիվ մրցույթների դափնեկիր, դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը ելույթ է ունենալու Երևանում

PanARMENIAN.Net - Մարտի 18-ին դաշնամուրային երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրելու գերմանացի անվանի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխին, ով հրավիրված է հանդես գալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) որպես մենակատար: Նվագախումբը ղեկավարելու է Էդուարդ Թոփչյանը: Դաշնակահարը հայաստանյան լսարանին է ներկայանալու Հայդնի դաշնամուրի 4-րդ և Մոցարտի Դաշնամուրի 13-րդ կոնցերտներով:

Գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը սովորել է Վիտալի Մարգուլիսի և Պավել Գիլիլովի հետ: Նա բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Ելույթ է ունենում Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի և Ավստրալիայի լավագույն բեմերում: Նա հյուրընկալել է բազմաթիվ միջազգային փառատոներին:

Որպես մենակատար ելույթ է ունեցել աշխարհի բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ. Շտուտգարտի կամերային նվագախումբ, Մյունխենի, Յոհանեսբուրգի ֆիլհարմոնիկ, Պերույի ազգային նվագախումբ, Տալլինի, Մոսկվայի, Պետերբուրգի նվագախմբեր և այլն: Նա հիանալի կամերային երաժիշտ է, նվագում է Բեռլինի Մենդելսոնի անվան տրիոյում ջութակահար Ուտա Կուներտի և հայաստանյան հանդիսատեսին արդեն ծանոթ թավջութակահար Ռամոն Յաֆֆեյի հետ: Նրա աշակերտներն անցած տարի արժանացել են 25 միջազգային մրցույթների ոսկե և արծաթե մեդալներ:

Ֆրյոլիխը «Ամադեո» միջազգային դաշնամուրային փառատոնի ժյուրիի նախագահն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---