Ադրբեջանցի հաքերների նոր թիրախը՝ 20 հայկական կայք

Ադրբեջանցի հաքերների նոր թիրախը՝ 20 հայկական կայք

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերները շարունակում են կիբերհարձակումների ենթարկել հայկական կայքերը։ Այս անգամ նրանց թիրախն է եղել 20 հայկական կայք, որոնց թվում է Հայաստանի ազգային արխիվի կայքը։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Կոտրած կայքերում հաքերները թողել են գրություններ, մասնավորապես, հայհոյանքներ ուղղված Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին։

Նշենք, որ այս տարի սա առաջին հարձակումը չէ ադրբեջանական կողմից։ Վերջերս նրանք կիբերհարձակման էին ենթարկել Արարատյան թեմի, «Վալեքս Գրուփ» ընկերության, Գավառի պետական համալսարանի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Արցախի կառավարական և մի շարք այլ կայքեր։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---