Ինչո՞ւ են մանկավարժականի ուսանողներին պարտադրում լրացնել անձնական տվյալներ պահանջող հարցաթերթիկներ

Ինչո՞ւ են մանկավարժականի ուսանողներին պարտադրում լրացնել անձնական տվյալներ պահանջող հարցաթերթիկներ

PanARMENIAN.Net - Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողներին օրերս բաժանվել են թերթիկներ՝ խնդրելով պատասխանել անձնագրային, անձնական և այլ կարգի տվյալներ պահանջող հարցերին: Ընդ որում, դա կրել է ոչ թե կամավոր, այլ պարտադիր բնույթ: Ուսանողների մոտ հարց է առաջացել՝ գուցե դա ինչ-որ կեպ կապ ունի մոտալուտ խորհրդարանական ընտրությունների հետ: PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձել է հարցի պատասխանը ստանալ ՀՊՄՀ լրատվական ծառայությունից:

«Դեռևս 2011 թվականի նոյեմբերին համալսարանի գիտխորհուրդը էլեկտրոնային կառավարման անցնելու մասին որոշում է ընդունել: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են ոչ միայն ուսանողների, այլև բոլոր աշխատակիցների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անձնագրային և մի շարք այլ տվյալներ: Էլեկտրոնային բազայում տվյալները կտեղադրվեն 3 լեզվով»,- ասաց լրատվական ծառայության ներկայացուցիչը:

Այդ տվյալները հետագայում կօգնեն հեշտացնել համալսարանի ներքին կառավարման գործընթացը, կարագացնեն թղթաբանությունը, հիմք կհանդիսանան դիպլոմների տրամադրման համար և այլն: Էլեկտրոնային կառավարման համակարգը ծրագրվում է գործարկել առաջիկա մեկ տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---