Ռաֆայել Նադալ. Եթե ես ուզում եմ հաղթել Նալբանդյանին, պետք է լավագույն խաղս ցուցադրեմ

Ռաֆայել Նադալ. Եթե ես ուզում եմ հաղթել Նալբանդյանին, պետք է լավագույն խաղս ցուցադրեմ

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Ինդիանա-Ուելսի BNP Paribas Open մրցաշարի քառորդ եզրափակչում Դավիթ Նալբանդյանը կխաղա աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալի դեմ:

Իսպանացի թենիսիստը խոստովանել է, որ եթե Նալբանդյանը խաղում է առանց վնասվածքների, ապա նա աշխարհի լավագույն թենիսիստներից է: «Նալբանդյանի հետ հանդիպումը շատ դժվար է: Եթե ուզում եմ հաղթեմ, պետք է ցուցադրեմ լավագույն խաղս: Նա հաղթել է Տիսպորևիչին և Ցոնգուին, և դա շատ բան է նշանակում»,-ասել է Նադալը:

Դա կլինի թենիսիստների 5-րդ հանդիպումը և 3:2 հաշվով հաղթում է իսպանացին: Վերջին անգամ Նալբանդյանը Նադալի հետ խաղացել է 2011թ US Open-ում:

«Բոլոր այս խաղերը բարդ էին, հատկապես մեր վերջին հանդիպումը: Այնտեղ Ռաֆան առաջին անգամ ինձ հեշտությամբ հաղթեց»,-ընդգծել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---