Օլիմպիական խաղերի մասնակիցների համար կառուցված բնակարանները կահավորվել են

Օլիմպիական խաղերի մասնակիցների համար կառուցված բնակարանները կահավորվել են

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցների համար կառուցված բնակարաններն արդեն կահավորված են: Կազմակերպիչները հաշվի են առել մարզաձևերի և մարզիկների առանձնահատկությունները:

11 տարածքներում կառուցված բնակելիներում կգործեն համացանցային և գեղեցկության սրահներ, բանկեր, մերսման - վերականգնողական կենտրոններ:

Օլիմպիական ավանի բնակելի թաղամասը միաժամանակ կարող է հյուրընկալել ավելի քան 200 երկրների մինչև 16 հազար պատվիրակների:

Խաղերի ավարտից հետո շենքերը կվաճառվեն, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---