ԱԻՆ. Ահազանգ է ստացվել Ավանի հոգեբուժարանում տեղադրված պայթուցիկ սարքի մասին

ԱԻՆ. Ահազանգ է ստացվել Ավանի հոգեբուժարանում տեղադրված պայթուցիկ սարքի մասին

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին ժամը 15.33-ին «1-03» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանի հոգեբուժական հիվանդանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Ավելի ուշ ժամը 15.48-ին «1-02» ծառայություն ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված նաև Նալբանդյան 130 հասցեում: Ժամը 16.07-ին «1-02» ծառայությունից հաղորդեցին, որ Նալբանդյան 130 հասցեում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---