11 մլն դոլար կհատկացվի Հայաստանի առավել աղքատ համայնքներին

11 մլն դոլար կհատկացվի Հայաստանի առավել աղքատ համայնքներին

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Ազգային ժողովի 8 հանձնաժողովներ նիստեր են գումարել: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց միջազգային չորսհամաձայնագիր` առաջարկելով դրական եզրակացությամբ ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց երեք համաձայնագիր: Միջազգային զարգացման ընկերակցության հետ կնքած «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» համաձայնագիրը նախորդ երկուծրագրերի շարունակությունն է. չեն փոխվել նպատակներն ու առաջնահերթությունները: Նախկին երկու համաձայնագրերով 36 մլն ԱՄՆ դոլար է ուղղվել համայնքներումբնակչության կենսամակարդակի բարձրացմանը` 236 ծրագրերի իրականացմամբ:

Երրորդ ծրագրով նախատեսվում է տրամադրել եւս 11 մլն դոլար` աղքատ համայնքներին եւ խոցելի խմբերին օժանդակելու համար: Ֆինանսների փոխնախարարը ներկայացրեց, որ այս միջոցների հաշվին կֆինանսավորվեն նախ համայնքների սոցիալական ենթակառուցվածքները` դպրոցները, մանկապարտեզները, առողջպահական հաստատությունները:

Գումարներ են առանձնացվել նաեւ տնտեսական ենթակառուցվածքների համար` ջրամատակարարման, գազիֆիկացման եւ էլեկտրաէներգիայի համակարգերում: Վարկն ունի արտոնյալ պայմանների մասնաբաժին, պետությունն իր հերթին ունիհամաֆինանսավորման պարտավորություն: Վարդան Արամյանն ընդգծեց, որ համաձայնագիրը համահունչ է տարածքների համաչափ զարգացման սկզբունքին:

Հայաստանի Հանրապետությունը «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» փոխառության համաձայնագրեր է ստորագրել Վերակառուցման ու զարգացմանմիջազգային բանկի, ինչպես նաեւ Միջազգային զարգացման ընկերակցության հետ` համապատասխանաբար 30 եւ 50 մլն դոլար բյուջետային վարկ ստանալու նպատակով:Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ 2012 թ. պետական բյուջեում այս միջոցներն արտացոլված են:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---