Եվրախումբը կարող է ավելացնել հակաճգնաժամային ֆոնդերի վարկային պոտենցիալը մինչև 700 մլրդ եվրո

Եվրախումբը կարող է ավելացնել հակաճգնաժամային ֆոնդերի վարկային պոտենցիալը մինչև 700 մլրդ եվրո

PanARMENIAN.Net - Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները 2012-ի մարտի վերջին կարող են որոշում ընդունել երկու հակաճգնաժամային ֆոնդերի ընդհանուր վարկային պոտենցիալը՝ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (EFSF) և Եվրոպական կայունացնող մեխանիզմի (ESM), ընթացիկ 500 մլրդ եվրոյից մինչև 700 մլրդ եվրո ավելացնելու մասին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով եվրոպական կառավարական աղբյուրները:

Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի կառավարիչները կքննարկեն այդ ֆոնդերի չափերը Կոպենհագենում մարտի 30-31-ը:

Տնտեսական տնտեսական քաղաքականության հարցերով հանձնակատար Օլլի Ռենը հանդես է գալիս EFSF/ESM վարկային պոտենցիալը մինչև 750 մլն եվրո ավելացնելու օգտին: Ֆոնդերի ռեսուրսներն ավելացնելու հիմնական հակառակորդը Գերմանիան է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---