Սիրիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու Քոֆի Աննանի հետ

Սիրիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու Քոֆի Աննանի հետ

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ, ինչով հաստատել են իրենց վճռականությունը երկրում բռնություն և անկարգություններ տարածող ահաբեկիչների դեմ պայքարելու հարցում: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության Խորհրդի նախագահին հասցեագրված նամակում Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Դամասկոսը բոլոր երկրներին և կազմակերպություններին կոչ է անում ճնշում գործադրել արյունահեղությանն օժանդակող կուսակցությունների վրա, որպեսզի ՄԱԿ ԱԽ ահաբեկչության դեմ պայքարի գործող բանաձևերին համապատասխան երկրում դադարեցվի բռնությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---