«Հայկական ժամանակ». Իշխանությունները մտադրվել են թույլ չտալ Խաչատուր Սուքիասյանի մասնակցությունը ընտրություններին

«Հայկական ժամանակ». Իշխանությունները մտադրվել են թույլ չտալ Խաչատուր Սուքիասյանի մասնակցությունը ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները մտադրվել են չգրանցել մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը և թույլ չտալ նրա մասնակցությունը առաջիկա ընտրություններին:

Այս խնդիրը լուծելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունն անվավեր է ճանաչել Խաչատուր Սուքիասյանին մի քանի օր առաջ տրված տեղեկանքն այն մասին, ըստ որի` նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում և ՀՀ քաղաքացի է հանդիսացել: Թիվ 10 ԸԸՀ նախագահ Սամվել Յազրյանը «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ երեկ իրենք ոստիկանությունից գրությունն են ստացել, որով տեղեկացվել են, որ Սուքիասյանի տեղեկանքն անվավեր է ճանաչվել: «Ոստիկանությունից ենք փաստաթուղթ ստացել, որ իր (Սուքիասյանի) հինգ տարվա տեղեկանքը մի հատ տրամադրել են, հիմա չեն տրամադրել»,- ասել է Յազրյանը: Թերթի տեղեկություններով, Սուքիասյանը մտադիր է դիմել դատարան:

Եթե նրա տեղեկանքի հարցը չլուծվի, նա չի կարոդ ընդգրկվել նաև Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---