17 մարտի 2012 - 10:30 AMT
«Ժամանակ». Ծառուկյանը մեծամասնականով թեկնածություն է առաջադրել թիվ 28 ընտրատարածքում

Երեկ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծամասնական ընտակարգով թեկնածություն է առաջադրել թիվ 28 ընտրատարածքում, որը ներառում է Աբովյան քաղաքը և մերձակա մի քանի համայնքները: «Ժամանակը» հիշեցնում է, որ շարունակվում են մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով: