17 մարտի 2012 - 10:41 AMT
Ջուլիան Ասանժը կառաջադրվի Ավստրալիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը որոշել է առաջադրել իր թեկնածությունը Ավստրալիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավորի պաշտոնի համար, ասվում է նախագծի «թվիթերում»:

Ներկայումս Ասանժը կալանքի տակ է Մեծ Բրիտանիայում, որտեղ սպասում է դատարանի որոշմանը Շվեդիա էքստրադիցիայի մասին: Առաջադրվելու նրա իրավունքը կասկածի տակ էր, սակայն WikiLeaks-ի իրավաբանները պարզել են, որ դրա համար խոչընդոտներ չկան: Քննարկվում է «WikiLeaks կուսակցության» ստեղծման հնարավորությունը, որը կկարողանար «գրավել» Ավստրալիայի խորհրդարանը: