4 մարտի 2004 - 17:32 AMT
ԻՎԱՆՈՎՈՅՈՒՄ ԿԿԱՌՈՒՑԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Իվանովո քաղաքի քաղաքապետարանը որոշում է կայացրել հողատարածք հատկացնել սբ.Հովհաննես հայկական եկեղեցու կառաուցման համար: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, նախատեսվում է, որ եկեղեցին մեծ չի լինի` մոտ 70 քառակուսի մետր մակերեսով եւ ճարտարապետական առումով նման կլինի վերջերս Կռասնոյարսկում կառուցված հայկական եկեղեցուն: