17 մարտի 2012 - 11:03 AMT
Ջորջ Կլունին 100 դոլար տուգանք է վճարել Հարավային Սուդանի շրջափակման դեմ ակցիային մասնակցելու համար

Դերասան Ջորջ Կլունին, որը Վաշինգտոնում ձերբակալվել էր Հարավային Սուդանի սննդային շրջափակման դեմ բողոքի ակցիային, երեք ժամ է անցկացրել ոստիկանությունում և իր քաղաքացիական դիրքորոշման համար 100 դոլար է վճարել:

Ցույցի մասնակիցները մեղադրում են Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրին նրանում, որ նա հումանիտար ճգնաժամ է հրահրել իր երկրում՝ արգելակելով սննդամթերքի և այլ հումանիտար բեռների ներկրումը Սուդան:

Դուրս գալով ոստիկանության բաժանմունքից Կլունին հայտարարել է, որ ըստ լավատեսական կանխատեսումների, տասնյակ հազարավոր սուդանցիներ կարող են սովամահ լինել: «Դա սով չէ, դա ողբերգություն է, որի պատճառը Սուդանի կառավարության գործողություններն են սեփական ժողովրդի դեմ»: