17 մարտի 2012 - 12:07 AMT
The Rolling Stones-ը իր հոբելյանը կնշի փաստագրական ֆիլմի թողարկմամբ

Բրիտանական The Rolling Stones բրիտանական ռոք խումբը, որի 50-ամյակն է լրանում 2012թ., հոբելյանը կնշի փաստագրական ֆիլմի թողարկմամբ:

Ինչպես ասվում է խմբի կայքում, դեռևս անվանում չունեցող ժապավենը, որը պատմում է «ռոլլինգների» պատմությունը, հանդիսատեսին կներկայացվի սեպտեմբերին: Ֆիլմի ռեժիսորն է Բրետ Մորգանը, իսկ պրոդյուսերները՝ իրենք երաժիշտները: Ֆիլմում կներկայացվեն խմբի հազվագյուտ տեսաձայնագրությունները, ինչպես նաև նոր նկարահանումներն ու հարցազրույցները խմբի անդամների հետ:

Կոլեկտիվը լույս կընծայի նաև «The Rolling Stones: 50» ֆոտոալբոմը, որտեղ 700 լուսանկարներ կընդգրկվեն, հայտնում է lenta.ru-ն: