17 մարտի 2012 - 12:17 AMT
Սերգեյ Լավրով. Սիրիան պետք է հավանություն տա Քոֆի Աննանի առաջարկներին

Սիրիայի ղեկավարությունն ու ընդդիմությունը պետք է հավանություն տան ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի առաջարկներին, գտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նախօրեին Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել Աննանի հետ՝ պարզաբանելով, որ չեն հրաժարվում ահաբեկչական խմբավորումների դեմ զինված պայքարից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հատուկ դեսպանորդ Աննանը Սիրիայի ղեկավարությանն է փոխանցել իր առաջարկները:

Սիրիան արդեն մեկ տարի է ապրում է չդադարող հակակառավարական բողոքների պայմաններում: Ամեն օր մարդիկ են զոհվում:

Ըստ ՄԱԿ տվյալների, երկրում զոհերի թիվը հասել է 7,5 հազարի: