Մահացել է հայտնի Red Bull էներգետիկ ըմպելիքի հեղինակը

Մահացել է հայտնի Red Bull էներգետիկ ըմպելիքի հեղինակը

PanARMENIAN.Net - Red Bull էներգետիկ ըմպելիքի հեղինակ Չալեո Յուվիդյան մահացել է Թայլանդում 89 տարեկան հասակում:

1970թ. Չալեո Յուվիդյան, որը հիմնել էր T.C. Pharmaceuticals դեղագործական ընկերությունը, ստեղծեց Krathing Daeng էներգետիկ ըմպելիքը, որը անգլերեն է թարգմանվում որպես Red Bull: Ըմպելիքը շատ տարածված էր վարորդների ու բանվորների շրջանում: 1984թ. Չալեո Յուվիդյան միացավ ավստրիացի Դիտրիխ Մատեշիցին, որն օգնեց համաշխարհային շուկա դուրս բերել Red Bull-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երկու ձեռներեցները աշխարհի ամենահարուստ մարդկանց Forbes-ի ցուցակում են: Չալեո Յուվիդյաի կարողությունը գնահատվում է մի քանի միլիարդ դոլար:

Ուժեղ գազավորված էներգետիկ ըմպելիքները տոնուսը բարձրացնող նյութերի՝ կոֆեինի, տեոբրոմինի, տեոֆիլինի, տաուրինի հաշվին խթանում են նյարդային համակարգի աշխատանքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---