17 մարտի 2012 - 14:32 AMT
Բռնցքամարտիկ Չիսորային կարող են վերադարձնել լիցենզիան միայն դրական պահվածքի դեպքում

Բռնցամարտիկ Դերեք Չիսորային կարող են վերադարձնել լիցենզիան միայն դրական պահվածքի դեպքում: Այդ մասին հաղորդել է բռնցքամարտիկի վրա վերահսկողության Բրիտանական խորհրդի քարտուղար Ռոբերտ Սմիթը:

Ինչպես բացատրել է Սմիթը, որակազրկումը ցմահ չէ և կարող է հանվել միայն մի շարք դրական արարքներից հետո, օրինակ, երեխաների հետ մարզումների, հասարակական օգտակար աշխատանքների և սկանդալային իմիջը փոխելու ցանկության:

«Յուրաքանչյուրը կարող է հայտարարություն ներկայացնել լիցենզիա ստանալու համար: Չիսորայից այն ետ է վերցվել որոշակի պատճառներով: Այն վերադարձնելու համար նա պետք է ապացուցի, որ արժանի է դրան: Միաժամանակ մենք իրավունք չունենք նրան նշանակել «ցասումը կառավարելու» դասընթացներ, մենք նման լիազորություններ չունենք»,- Սմիթի խոսքերը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: