17 մարտի 2012 - 13:06 AMT
Իսպանիայում հայտնաբերվել է այդ երկրի պատմության մեջ նավթի ամենամեծ հանքավայրը

Իսպանիայի կառավարությունը թույլ է տվել Repsol նավթային ընկերությանը նավթի հանքավայրերի հետախուզում ու արդյունահանում իրականացնել Կանարյան կղզիների հարևանությամբ:

Նախնական հետախուզական աշխատանքները կատարվել են 2001-2004թթ., որի արդյունքում հայտնաբերվել են մի քանի հանքավայրեր: Ըստ Repsol-ի գնահատման, օրում այն կարող է տալ միչև 100 հազար բարել նավթ: Այն հազարավոր աշխատատեղեր կստեղծի, ինչը չափազանց ակտուալ է Իսպանիայի համար, հայտնում է traders-union.ru-ն: