17 մարտի 2012 - 13:34 AMT
Երևանում ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարը

Երևանում ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարը, որը վարում է ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Ըստ նրա, 6812 պատվիրակներից համագումարի աշխատանքին մասնակցում են 6788-ը:

Համագումարին ներկա է նաև Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ն ներկայացնում են Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը, «ՕԵԿ»-ը՝ Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը, «Ժառանգությունը»՝ Ստեփան Սաֆարյանը:

Արտերկրից ժամանել են ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նեվերովը, Խորվաթիայի նախկին նախագահ Ստեպան Մեսիչը, Ուկրաինայի ռեգիոնների կուսակցության անդամ Վադիմ Կոլեսնիչենկոն: Սպասվում է նաև Չինաստանի կոմւոնիստական կուսակցության տեսաուղերձը: