17 մարտի 2012 - 13:37 AMT
Իրանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նշանակվել է մայիսի 4-ին

Իրանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նշանակվել է մայիսի 4-ին, հաղորդում է MEHR գործակալությունը:

Մարտի 2-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Պատգամավորական աթոռների համար պայքարում էին 3467 թեկնածուներ: Ընտրություններին մասնակցեց ձայնի իրավունք ունեցող բնակչության 65 տոկոսը: Ընտրություններն անցկացվեցին 207 ընտրատեղամասերի 46 062 ընտրատարածքներում: Ավելի քան 30 շրջաններում, այդ թվում և Թեհրանում, ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի: Իրանական խորհրդարանի առաջին նիստը պետք է տեղի ունենա 2012 թվականի մայիսի 27-ին: