17 մարտի 2012 - 13:40 AMT
ՀԴԲ-ն զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիների դեմ արմատական իսլամիստների հնարավոր հարձակումների մասին

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նախազգուշացում են տարածել ԱՄՆ քաղաքացիների և երկրի տարածքում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա արմատական իսլամիստների հնարավոր հարձակումների մասին:

ԱՄՆ հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները բացատրել են, որ ծայրահեղականները կարող են ահաբեկչություններ կատարել Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի բազայի տարածքում, Ղուրանը հրկիզելու և 16 խաղաղ աֆղանացի բնակիչների սպանության հետ կապված:

Հետախուզությունից հայտնում են, որ առայժմ ծայրահեղականների կողմից ԱՄՆ հասցեին կոնկրետ սպառնալիքներ չկան, և քիչ հավանական է, որ առաջիկայում ամերիկացիները կենթարկվեն հարձակումների: