17 մարտի 2012 - 13:42 AMT
Վաղն առաջին անգամ Հայաստանում կանցնի կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը

Վաղը` մարտի 18-ին, Ալ.Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում առաջին անգամ անցկացվելու է Ազգային կինոյի «Հայակ» առաջին մրցանակաբաշխությունը:

Փետրվար ամսին ժյուրին փակ քվեարկությամբ արդեն ընտրել է 12 անվանակարգերում հավակնորդ 36 ֆիլմերը (3-ական ֆիլմեր յուրաքանչյուր անվանակարգի համար): Քվեարկությունը տեղի է ունեցել նախապես կազմված անկախ հաշվիչ հանձնաժողովի ներկայությամբ:

«Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատոր», «Լավագույն սցենարի հեղինակ», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան» և այլ անվանակարգերում: