17 մարտի 2012 - 14:13 AMT
Բրազիլիայի նախագահը երաշխիքներ է տվել 2014-ի ֆուտբոլի ԱԱ նախապատրաստման վերաբերյալ

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստման վերաբերյալ պարտավորությունների երաշխիքներ է տվել, հաղորդում է ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը:

Բրազիլիայի և ՖԻՖԱ-ի միջև հարաբերությունները բարդացել էին 2012-ին կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի խոսքերից հետո, որը սուր քննադատության էր ենթարկել Մունդիալեին Բրազիլիայի նախապատրաստության տեմպերը:

«Մենք լավ հանդիպում ենք անցկացրել և համաձայնության հանգել, որ ՖԻՖԱ-ն և Բրազիլիան պետք է միասին աշխատեն, որպեսզի անցկացնեն պատմության մեջ ամենալավ առաջնություններից մեկը»,- Բլատերի խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին: