Գոռ Հովհաննիսյան. Մոզրովի քարանձավը պահպանելու համար այն պետք է որևէ անհատի վերահսկողությանը հանձնել

Գոռ Հովհաննիսյան. Մոզրովի քարանձավը պահպանելու համար այն պետք է որևէ անհատի վերահսկողությանը հանձնել

PanARMENIAN.Net - Մոզրովի քարանձավի վերանորոգման համար անհրաժեշտ գումարներ, ռեսուրսներ կան, մնում է մշակույթի նախարարության թույլտվությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Փրկենք Մոզրովի քարանձավը» նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը:

Նախաձեռնող խումբը հայթայթել է գումարը և այժմ սպասում է մշակույթի նախարարության թույլտվությանը. «Մենք 2 ամիս առաջ դիմել ենք մշակույթի նախարարություն քարանձավում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Նախարարությունից նշեցին, որ 15 օրվա ընթացքում կկազմվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի այդ հարցով, բայց մենք դեռ պատասխան չենք ստացել»:

Հայաստանի քարանձավագիտության կենտրոնի նախագահ Սամվել Շիրինյանը և նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը կարծում են, որ քարանձավի պահպանության միակ ճանապարհն այն է, որ Մոզրովը տրվի որևէ անհատի վերահսկողության:

Բնապահպան Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ մտահոգության կարիք չկա, թե այդպես կարող է ավելի վատ լինել. «Մեր երիտասարդներն այժմ շատ հետևողական ու ակտիվ են, եթե այն մարդն, ում տրվի քարանձավը, վնաս կտա կամ կփորձի շատ մեծ գումարներ սահմանել քարանձավի մուտքի համար, մենք այն ետ կվերցնենք»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---