17 մարտի 2012 - 14:25 AMT
Բացահայտվել է 2009 թ. հոկտեմբերին կատարված գողությունը

Մարտի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու համար, բերման էին ենթարկել Հ. Առաքելյանին, Ռ. Բարսեղյանին և Կ. Սիմոնյանին: Ոստիկանությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է՝ նրանք 2009 թ. հոկտեմբերին Սիսակյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում գտնվող խանութի պատուհանը կոտրելով՝ գողացել են մոնիտոր, 70 տուփ ծխախոտ և 3 օծանելիք` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:

Տուժողը գողության մասին ոստիկանություն չէր դիմել: Կատարվում է հետաքննություն: