ՌԴ Պետդումայի փոխխոսնակը հաջողություն է մաղթել է ԲՀԿ-ին ընտրություններում

ՌԴ Պետդումայի փոխխոսնակը հաջողություն է մաղթել է ԲՀԿ-ին ընտրություններում

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նեվերովը «Միասնական Ռուսաստանի» անունից մարտի 17-ին երևանում ողջունել է ԲՀԿ 6-րդ համագումարի մասնակիցներին: Նա մաղթել է նրանց «հաջող և արդյունավետ աշխատանք, հաջողություն ընտրություններում ու բարգավաճում Հայաստանին»:

Նեվերովը նաև ընթերցել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Բորիս Գռիզլովի ուղերձը:

Գռիզլովն իր ուղերձում նշել է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը, նրանց դինամիկ զարգացումը, նկատելով, որ դա պայմանավորված է «Միասնական Ռուսաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» միջև լավ հարաբերություններով: Այդ առնչությամբ Գռիզլովը հույս է հայտնել, որ կուսակցական փոխհարաբերությունները «Միասնական Ռուսաստանի» ու «Բարգավաճ Հայաստնի» միջև կշարունակվեն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---