17 մարտի 2012 - 16:18 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ը ցանկանում է գտնել Սիրիայում կորած թուրք լրագրողներին

Թուրքիայի ԱԳՆ-ը ջանքեր է գործադրում Սիրիայում մեկ շաբաթ առաջ կորած թուրք լրագրողներին հայրենիք վերադարձնելու համար: ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն օգնության համար դիմել է սիրիական և իրանական իշխանություններին:

Դավութօղլուն հավաստիացրել է, որ իշխանությունները հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի լրագրողերին վերադարձնեն տուն, հաղորդում է Ազատություն ռադիոն:

Թուրքական մամուլը ենթադրում է, որ կորած լրագրողները գտնվում են սիրիական հատուկ ծառայությունների ձեռքում: