17 մարտի 2012 - 17:13 AMT
«Իսլամական ջիհադ» խմբավորումը ձգտում է «հավասարակշռված ահաբեկչության» ստեղծմանը

Գազայի հատվածում գործող «Իսլամական ջիհադ» խմբավորումը ձգտում է «հավասարակշռված ահաբեկչության» ստեղծմանը, AFP-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է խմբավորման ռազմականացված թևի բարձրաստիճան անդամը: Հարցազրույցում «Ալ Քուդսի ջոկատների»՝ «Իսլամական ջիհադի» ռազմականացված թևի հրամանատարներից մեկը ողջունել է այն փաստտը, որ նրանք ստիպել են «ապաստաններում թաքնվել միլիոնավոր իսրայելցիների»:

Աբու Իբրահիմ կեղծանունով գրոհայինը նախազգուշացրել է, որ «Ջոկատները» ունեն հեռահար գործողության սպառազինություններ, որոնք կարող են կաթվածար անել Թել Ավիվը:

«Այն, ինչին մենք ձգտում ենք մեր հրթիռներով, իսրայելցիներին սպանելը չէ, այլ ահաբեկչության հավասարակշռությունը պահելը»,- ասել է գրոհայինը հարցազրույցում: