17 մարտի 2012 - 17:16 AMT
Հաքերներն արդեն հասցրել են կոտրել նոր iPad-ը

iPad նոր պլանշետի վաճառքի առաջին օրը հաքերները հասցրել են կոտրել այն: Երեկ iPhone Dev Team հաքերային խմբի մասնակիցներից մեկը տեղադրել է Cydia ծրագրի սքրինշոթը, որը գործարկված է նոր iPad-ում:

Հաքերներից պահանջվել է ընդամենը մի քանի ժամ, որպեսզի կոտրեն Apple iPad պլանշետի նոր մոդելը: Այդ մասին վկայում է է iPhone Dev Team հաքերային խմբի մասնակցի Twitter-աքաունթը, ով հայտնի է MuscleNerd կեղծանունով: