Ռուբեն Հակոբյան. Ապագան ցույց կտա, թե ով իսկապես կպայքարի հանուն «ազատ և արդար ընտրությունների»

Ռուբեն Հակոբյան. Ապագան ցույց կտա, թե ով իսկապես կպայքարի հանուն «ազատ և արդար ընտրությունների»

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության նախագահի տեղակալ Ռուբեն Հակոբյանը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե «Բարգավաճ Հայաստանը» պայքարելու է հանուն երկրում «ազատ և արդար ընտրությունների» անցկացման: «Այդ ձևակերպումը` ազատ և արդար ընտրություններ, դրական իմաստով թափառող ձևակերպում է դարձել քաղաքական դաշտում»,- նշել է Հակոբյանը:

Ընդ որում նա հավելել է, որ այդ հայտարարություններն անհրաժեշտ են քաղաքական դաշտում, «և սա այն դեպքն է, որպեսզի խոսքը գործի վերածվի»:

Հակոբյանը նշել է նաև, որ բոլորն ասում են, թե իրենք ազատ և արդար ընտրությունների կողմից են, բայց ապագան ցույց կտա, թե ով իսկապես կպայքարի հանուն դրա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---