17 մարտի 2012 - 17:47 AMT
Սլավոլյուբ Մուսլին. Գոլային պահերով «Կրասնոդարի» հաղթանակը տրամաբանական էր

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը կարծում է, որ նրա սաներն արժանի հաղթանակ են տարել «Վոլգայի» նկատմամբ: Ռուսաստանի առաջնության 35-րդ տուրում «Կրասնոդարը» 2:1 հաշվով հաղթել է մրցակցին: Իր հաշվին գոլ է գրանցել նաև հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը:

«Խաղը հավասար էր, բայց մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք: Նրանց գոլը մեր դարպասապահի մեծ սխալն էր: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք, քան առաջինում: Ափսոս, որ ավելի շատ գոլեր չխփեցինք: Գոլային պահերով մեր հաղթանակը տրամաբանական էր»,- նրա խոսքերը հաղորդում է championat.com-ը: