Հայաստանն ու Ֆրանսիան զարգացնում են համագործակցությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում

Հայաստանն ու Ֆրանսիան զարգացնում են համագործակցությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում

PanARMENIAN.Net - 2012թ. մարտի 16-ին Փարիզում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի և անիմացիայի ազգային կինոկենտրոնի միջև կինոմատոգրաֆիական համագործակցության մասին կոնվենցիա է ստորագրվել:

Դրանից հետո տեղի է ունեցել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի հանդիպումը Ֆրանսիայի կինոմատոգրաֆիայի և անիմացիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոյի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու կինոկենտրոնների հետագա համագործակցության ուղղությունները և առաջնահերթությունները: Դեսպան Չիտեչյանը կարևորել է հայ-ֆրանսիական կինոմատոգրաֆիական արտադրության ներկայացումն ու արժևորումը նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, որի ակտիվ անդամներից է Հայաստանը: Էրիկ Գարանդոն ընդգծել է, որ համատեղ կինոարտադրությունը արտոնյալ հնարավորություն է ստեղծում երկու երկրների միջև կինոմատոգրաֆիական ստեղծագործությունների շրջանառության համար և այդ կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել երկուստեք գործնական շփումների ակտիվացմանը և խորացմանը, հատկապես «Օգնություն Համաշխարհային կինոներին» ծրագրի շրջանակներում:

Ավարտելով հանդիպումը` ՀՀ մշակույթի փոխնախարարը «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում հրավիրել է Էրիկ Գարանդոյին այցելել Հայաստան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---