Թուրքիայի զինված ուժերը հաստատել են Աֆղանստանում 12 զինծառայողների մահը

Թուրքիայի զինված ուժերը հաստատել են Աֆղանստանում 12 զինծառայողների մահը

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Աֆղանստանում ուղղաթիռի վթարի արդյունքում 12 զինծառայողների մահը:

Ավիավթարը տեղի է ունեցել մարտի 16-ին Քաբուլի արվարձանում: Ուղղաթիռն ընկել է Բագրամի թաղամասի տան վրա: Նախնական տվյալների համաձայն` վթարի պատճառ են դարձել տեխնիկական խոտանները:

Ներկայումս փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում, որպեսզի համոզվեն, որ ինքնաթիռի և տան ավերակների տակ զոհվածների մարմիններ չեն մնացել:

Աֆղանստանի տարածքում զինվորական ծառայություն են անցնում 1800 թուրք զինվորականներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---