Իրանը հայտարարել է անօդաչու ինքնաթիռի նոր մոդելի ստեղծման մասին

Իրանը հայտարարել է անօդաչու ինքնաթիռի նոր մոդելի ստեղծման մասին

PanARMENIAN.Net - Իրանցի ինժեներները հայտարարել են անօդաչու ինքնաթիռի նոր մոդելի ստեղծման մասին, որը կօգտագործվի հետախուզական տվյալներ հավաքելու համար:

«Թիթեռ» անունը ստացած ինքնաթիռը մշակվել է իրանցի մասնագետների կողմից առանց օտարերկրյա օգնության: Այն ընդունակ է գործել ռազմակայանից 50 կիլոմետր շառավղով: Սարքը կարող է բարձրանալ մինչև 5 հազ. մետր: Թռիչքի տևողությունը կազմում է մինչև 3,5 ժամ: Անօդաչու թռչող սարքի վրա երեք թվային տեսախցիկ է տեղադրված, հաղորդում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---