Քննարկում Ոստիկանությունում. Մաշտոցի պուրակի ակտիվիստները օրինախա՞խտ են

Քննարկում Ոստիկանությունում. Մաշտոցի պուրակի ակտիվիստները օրինախա՞խտ են

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում բնապահպան ակտիվիստների կողմից վրանների տեղադրումը հարկ է դիտարկել որպես վերջիններիս հավաքի նպատակին չզուգորդված գործողություն: այսօր ՀՀ ոստիկանությունում կազմակերպված կլոր սեղան քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: ”Մաշտոցի պուրակը հանրային տարածք է և այն չպետք է շահարկվի այլ քաղաքացիների հանգստի իրավունքի խախտման հաշվին”,-նշեց նա:

Հակադրվելով վերջինիս խոսքին` “Ասպարեզ”ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը պնդեց, որ Մաշտոցի պուրակի ակտիվիստները ոտքի են ելել պաշտպանելու իրենց սեփականիրավունքը. “Բնապահպան ակտիվիստների համար պարզ չէ`պուրակում վրանների տեղադրումն ինչու է համարվում ապօրինի: Վրանը ցուցարարների համար լոկ պաշտպանվելու միջոց է”:

ՀՀ փաստաբանական պալատի նախագահի տեղակալ Արա Զորաբյանն իր հերթին նշեց, որ ոստիկանության կողմից վրանների տեղադրումն արգելելն անտրամաբանական է. “ Նույն տրամաբանությամբ ոստիակնությունը կարող է արգելել, օրինակ, անձրևանոցի կիրառումը, ակտիվիստների կողմից վրանի տեղադրումը պաշտպանական նպատակ է հետապնդում, ո՛չ դեմոնստրատիվ”:

Փաստաբան Մերի Խաչատրյանն էլ պնդեց` Մաշտոցի պուրակի ակտիվիստները գործել են օրենքով թույլատրելի մեթոդներով: “Մաշտոցի պուրակում ակցիայի ժամանակ որևէ քաղաքացու իրավունք չի խախտվել: Ոստիկանությունն իրավունք չունի “երկաթե ճաղերի” մեթոդը կիրառել”,-նշեց փաստաբանը:

Մաշտոցի պողոտային հարող պուրակում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են հասարակական կարգի պահպանմանն ուղղվածգործողություններ, որոնք տարբեր գնահատականների են արժանացել մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---