18 մարտի 2012 - 15:48 AMT
Իտալիայի ԱԳՆ հաստատել է Հնդկաստանում երկու իտալացի քաղաքացիների առևանգման փաստը

Իտալիայի ԱԳՆ ճգնաժամային կենտրոնը հաստատել է հնդկական Օրիսսա նահանգում երկու իտալացի քաղաքացիների առևանգման փաստը: Խոսքը Պաոլո Բորուսկոյի և Կլաուդիո Կոլանջելոյի մասին է, ովքեր մարտի 12-ին գնացել են շրջագայելու անտառներում և առևանգվել:

Մի շարք հրատարակչություններ և հեռուստաընկերություններ առևանգիչների կողմից ստացել են 13 պահանջներ: Գրոհայիններն առաջարկում են դադարեցնել բոլոր պատժիչ գործողությունները և իրենց հետ բանակցություններ սկսել: Օրիսսա նահանգի իշխանություններն արդեն պատրաստակամություն են հայտնել սկսել բանակցությունները` առևանգվածներին անմիջապես ազատ արձակելու նախապայմանով: