Մարկոս Պիզելլի. Դեբյուտը «Կուբանի» կազմում հոյակապ ստացվեց, այդ մասին կարելի էր միայն երազել (վիդեո)

Մարկոս Պիզելլի. Դեբյուտը «Կուբանի» կազմում հոյակապ ստացվեց, այդ մասին կարելի էր միայն երազել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում «Կուբանի» կազմում դեբյուտային գոլից հետո Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Մարկոս Պիզելլին ասել է, որ իր դեբյուտը հոյակապ է ստացվել. «Այդ մասին կարելի էր միայն երազել: Թիմը հաղթեց, իսկ ես գոլ իրացրեցի»:

«Կուբանը» 1:0 հաշվով հաղթանակ է տարել «Ռուբինի» հանդեպ և 54 միավորով 8-րդ տեղում է: Պիզելլին ասել է, որ իրենք հանգամանորեն պատրաստվել էին այդ հանդիպմանը: «Ամբողջ շաբաթվա ընթացքում վերլուծում էինք մրցակցի խաղը, ուսումնասիրում նրա ուժեղ և թույլ կողմերը: Իսկ ինքնին խաղի ժամանակ լիովին տրվել էինք խաղին: Նախապատրաստությունն ու ինքնանվիրումը մեր հաջողության գլխավոր գործոններն էին»,- ասել է ֆուտբոլիստը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Նա խոստովանել է նաև, որ այդ հանդիպմանը երկրպագուներն ուղղակի հոյակապ էին. «Ես դա ամենայն անկեղծությամբ եմ ասում: Ես երջանիկ եմ խաղալ նման աջակցությամբ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---