19 մարտի 2012 - 12:47 AMT
Սպանություն Ֆրանսիայում հրեական դպրոցի մոտ. Մահացել է 4 հոգի, 3-ը՝ երեխաներ

Ֆրանսիական Թուլուզ քաղաքում անհայտ անձը երկուշաբթի օրը կրակել է մի խումբ մարդկանց վրա, ովքեր կանգնած են եղել հրեական դպրոցի մոտ, հաղորդում է dpa գործակալությունը: Հարձակման արդյունքում մահացել է 4 հոգի, այդ թվում՝ 3 երեխաներ: Եվս հինգ մարդ վիրավորվել է: Մարդասպանին հաջողվել է թաքնվել:

Բացառված չէ, որ նույն մարդն անցած շաբաթվա սկզվում Թուլուզում, իսկ մի քանի օր անց Մոնտոբանում կրակ է բացել դեսանտային զինվորների վրա: Թուլուզում և Մոնտոբանում հանցագործության վայրում հայտնաբերված պարկուճները նույն տրամաչափի են եղել, հաղորդում է AFP-ն: