Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ հայ է զոհվել

Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ հայ է զոհվել

PanARMENIAN.Net - Երեկ կեսօրին պայթյուն է որոտացել Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում գտնվող ոստիկանության շենքի մոտ:

Սիրիական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, 4 զոհվածներից մեկը ազգությամբ հայ է: Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանը հաստատել է ազգությամբ հայ Արաքսի Պողոսյանի մահվան մասին լուրը:

Պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 30-ը, և նրանց մեջ նույնպես հայեր կան: Պայթյունից ցնցվել են նաև հարակից թաղամասերի շենքերը: Նախնական վարկածի համաձայն պայթեցվել է ականապատ մեքենա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---