19 մարտի 2012 - 13:37 AMT
Վրաստանում ռուսական դրոշի տակ նավարկող նավը է ձերբակալվել

Վրաստանի սահմանապահ ոստիկանության աշխատակիցները Սարփիի շրջանում (Աջարիա) կանգնեցրել են PUR-NAVOLOK նավը, որը նավարկում էր ռուսական դրոշի ներքո: Սահմանապահ ոստիկանության տվյալներով, նավը ձերբակալել են ծովագնացության կանոնները խախտելու համար:

Նավապետ` ՌԴ քաղաքացի Յուրի Դավիլովի նկատմամբ նախնական հետաքաննություն է սկսվել: Անձնակազմի բոլոր 10 անդամները Ռուսաստանի քաղաքացիներ են, հայտնում է ՌԲԿ-ն:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: