19 մարտի 2012 - 15:21 AMT
ԱՄՆ ԱԱ ղեկավարի նախկին խորհրդական. Իրանի նկատմամբ պատժամիջոցներն անարդյունավետ են

«Ֆարս» տեղեկատվական գործակալության տեղեկություններով, ԱՄՆ Ազգային անվտանգության ղեկավարի նախկին խորհրդական Հարի Սիքը, ով այժմ աշխատում է Կոլումբիական համալսարանին կից Մերձավոր Արևելքի հարցերով ինստիտուտում, ասել է, որ Իրանն իր հերթին հանդես է գալիս առանց միջուկային զենքի Մերձավոր Արևելքի կողմից, իսկ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախագծերը տապալվել են: Նա հավելել է, որ Իրանը՝ որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը ստորագրած երկիր, հաստատել է ՄԱՏԱԳԷ-ի փորձագետների և մասնագետների այցելությունն իր միջուկային օբյեկտներ և մտադիր չէ միջուկային զենք ձեռք բերել, հաղորդում է Irib-ը: